Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:20 23-05-2025

ՀՀ իշխանության լռության պատճառը. զգուշացում են ստացել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Վերջին ամիսներին ՀՀ իշխանություններն արտասովոր լոյալություն են դրսեւորում Արցախի հետ կապված հարցերում։ Մինչդեռ ամիսներ առաջ հոխորտում էին, թե չեն հանդուրժելու պետություն պետության մեջ, սպառնում էին արցախցի գործիչներին, թե մտքներով չանցնի՝ պահպանել Արցախի պետական ինստիտուտները: Նրանք ծպտուն չհանեցին Արցախի Սահմանադրությունը փոխելու ժամանակ, որով հնարավոր է դառնում նախագահի եւ խորհրդարանի ինստիտուտները պահելը, ոչ էլ Սամվել Շահրամանյանի կողմից Արցախի լուծարման հրամանագրի հրապարակման ժամանակ: Լռում են նաեւ հիմա, երբ մինչեւ եկող շաբաթվա վերջ ԱՀ խորհրդարանը նոր նախագահ է ընտրելու։ Մեր աղբյուրներն ասում են, որ ՀՀ իշխանությունները Ռուսաստանից զգուշացում են ստացել, եւ դրանով է պայմանավորված նրանց լռությունը: Ասվել է, որ Արցախի պետական ինստիտուտները պետք է գոնե ֆորմալ առումով պահպանվեն, եւ Արցախի հարցը վերջնականապես չպետք է փակվի։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»