Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:09 22-05-2025

Գերմանիան զինուժ է տեղակայել Լիտվայում՝ ուժեղացնելով ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանությունը

Առաջին անգամ Գերմանիայի զինված ուժերի՝ Բունդեսվերի ամբողջական զրահատանկային բրիգադ է տեղակայվել Լիտվայում՝ գրեթե 5000 զինծառայող։ Բեռլինը Վիլնյուսի խնդրանքով աջակցում է ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությանը՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության` Ուկրաինա լայնածավալ ներխուժման։

45-րդ զրահատանկային բրիգադը պաշտոնապես ծառայությունը սկսել է ապրիլի 1-ի արարողությունից հետո և մնալու է Լիտվայում մշտապես։ «Գերմանիան պատրաստ է պաշտպանել ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետր տարածքը»,- հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Բրիգադի ամբողջական տեղակայումը նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի վերջ։ Սա լոգիստիկ և ֆինանսական մարտահրավեր է երկու երկրների համար։ Լիտվան ավելացրել է իր պաշտպանական բյուջեն, իսկ ԳԴՀ-ի նոր կառավարությունը՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ, նույնպես պատրաստ է զգալիորեն մեծացնել ռազմական ծախսերը։

Սակայն 4800 զինվորական և 200 քաղաքացիական ծառայող գտնելը, ովքեր կցանկանան մի քանի տարով տեղափոխվել Լիտվա, կարող է բարդ լինել։ Այս նպատակով Պիստորիուսը նախաձեռնել է օրենքի ընդունում, որը, մասնավորապես, նախատեսում է զինծառայողների աշխատավարձերի բարձրացում՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևում ծառայությունը ավելի գրավիչ դարձնելու համար։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»