Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:40 21-05-2025

Առաջինը Փաշինյանի գլուխն եմ ջարդելու․ բանվոր դասակարգը չլինի՝ ղեկավարը կկորի․ կոնյակագործների ակցիան

Այսօր՝ մայիսի 21-ին, Պռոշյանի և Արարատի կոնյակի գործարանների աշխատակիցները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով չխոչընդոտել Վրաստանի տարածքով հայկական ապրանքների արտահանման գործընթացին։

Oragir.News-ը տեղում զրուցեց ակցիայի մասնակիցների հետ, ովքեր նշեցին, որ արդեն ավելի քան 1 ամիս է՝ իրենք չեն կարողանում ապրանք արտահանել՝ վրացական կողմի ստուգումների ու խոչընդոտների հետևանքով։

Ակցիաիայի մասնակիցների խոսքով՝ իրենք չեն հասկանում պատճառը որն է, բայց արդեն մեկ ամսից ավելի է՝ չեն կարողանում գումար վաստակել և աշխատել։

«Ղեկավար որ լիներ մենք էլ այստեղ չէինք լինի, մենք հիմա պետք է աշխատեինք։ Ղեկավարին ասեք գա այստեղ, ես գլուխը կջարդեմ։ Ես չեմ վախենում։ Բանվոր դասակարգը որ չլինի, ղեկավարը կորած է։ Փաշինյան էլ, Վրաստանի ղեկավարն էլ թող գան։ Հենց առաջինը Փաշինյանի գլուխն եմ ջարդելու»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Մանրամասները՝տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի