Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:45 21-05-2025

Վերջին 20 տարում զորակոչի ենթակաների 30-40%-ն է անցել ծառայության․ Հայկ Սարգսյան

Այսօր՝ մայիսի 21-ին, Մեդիա կենտրոնում կազմակերպվել է քննարկում՝ «Բանակում չծառայելու դիմաց վճարելը կլուծի՞ զորակոչից և արտագաղթից խուսափելու խնդիրը․ նոր օրինագիծ» թեմայով։

Զորակոչի վերաբերյալ օրենսդրական նոր նախաձեռնության հեղինակ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նշեց, որ առաջարկում է գումարային խթաններ զինծառայողների համար։ Դրանք կարող են բարձրացնել զորակոչի ցուցանիշները, նվազեցնել արտագաղթը և ավելացնել զինվորական ծառայության գրավչությունը։

Բանախոսը թվարկեց, թե քաղաքացիները ինչ ճանապարհներով են խուսափում ծառայությունից։

«Առաջին տարբերակը հիմնականում քաղաքացիությունից հրաժարվելն է։ Ես առաջարկում եմ բարձր տուրք դնել քաղաքացիությունից հրաժարվելու համար, որպեսզի խուսափենք»,- ասաց նա։

Պատգամավորն առաջարկում է 15 միլիոն դրամ տուրք պահանջել մինչև 18 տարեկան ՀՀ արական սեռի քաղաքացիներից, որոնք կուզենան հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից։ Նա տվյալներ հրապարակեց, որ վերջին 20 տարվա տվյալներով՝ 18 տարեկանների միայն 30-40%-ն է անցել ծառայության, իսկ 2020-2024 թվականներին ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է մինչև 18 տարեկան 8721 տղա։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում