Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 19:15 20-05-2025

Ռոբերտ Քոչարյանն է երկիրն այս ճգնաժամին հասցրել, ինչպես կարող է հանել այս վիճակից․ հարցում

«1997 թ-ին, երբ ես եկա Հայաստան՝ վիճակը խայտառակ էր՝ 9-10 ամսվա աշխատավարձեր էին կուտակված։ Ես մի քանի ամսում ոչ միայն պարտքերը փակեցի, այլև դրանից հետո 10 տարի եղել եմ նախագահ ու 1 օր ֆինանսավորումը չի ուշացել։ Կարգապահություն է եղել։ Իմ անցյալն է հուշում, որ ես ի վճակի եմ ճգնաժամային իրավիճակում արդյունավետ կառավարել։ Եթե այլ մարդ գիտեք, որ արդյունավետ կառավարելու նման փորձ ունի՝ գնամ, թող ինքը գա կառավարի։ Հիմա ասում եմ՝ ես այն մարդն եմ, որ կարող եմ հարցերը լուծել։ Չեք ուզում հարցերը լուծվեն՝ գնացեք ուրիշի ընտրեք։ Ընդ որում՝ ես ինքնաբավ մարդ եմ, ու դա ինձ համար ծանր բեռ է լինելու։ Ես գիտեմ, ինչ է պետք անել»,- այս մասին մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Հավատո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանն այն մարդն է, ով կարող է երկիրն այս ճգնաճամից դուրս բերել»։

Հարցվածներից գրեթե ոչ ոք չհավատաց Քոչարյանի հայտարարությանը։ «Չեմ հավատում։ Ինքն է երկիրն այս օրին գցել»,- պատասխանեց նրանցից մեկը։

«Ռոբերտ Քոչարյանը շատ մոտ էր Պուտինի հետ։ Քիչ էր մնում, որ դառնային խնամի»,- ասաց մի անցորդ։

Մեկ այլ քաղաքացու խոսքով էլ՝ «Հոկտեմբերի 27»-ը Քոչարյանի ձեռագիրն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը