copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:43 24-10-2021

Այս վիճակից մեզ կարող են դուրս բերել միայն այն ուժերը, որոնք ամեն առումով «մաքուր են», ինչպես Նոյն ու Հայկը․ Կարին Տոնոյան

5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պատմության մեջ չկան անհայտներ, կան օրինաչափություններ ու հստակ ուղերձներ.....

Արդեն մեկ ամիս է տենդագին ուսումնասիրում եմ հին աշխարհի պատմությունը և փորձում մարդկության անընդհատ կրկնվող պատմության մեջ տեսնել, գտնել իրադարձային օրինաչափություններն ու հնարավոր ելքերը....

Ուսումնասիրություններս դեռ շարունակվում են, բայց արդեն շատ բաներ գտել եմ.... հիմա երկար չեմ գրի, դա հետո, երբ կարծիքներս համոզմունք դառնան, բայց հիմա մի բան եմ հասկացել՝ Հայն ու Հայաստանը միշտ համամարդկային քաղաքակրթական իրադարձությունների մաս են կազմել ու միշտ հարատևել, թեև տվել են անասելի մեծ կորուստներ՝ տարածքային, մարդկային, բարոյահոգեբանական ու արժեհամակարգային: Եվ հիմա էլ, համոզված եմ, մենք դուրս ենք գալու այս հերթական «բաբելոնյան աշտարակաշինությունից», ինչպես ծրագրի հեղինակներից մեկը՝ լտպ-ն էր հայտարարում, նեռն այնքան վախենալու չէ, որքան մենք ենք նրան պատկերացնում....

Այսօր որքան էլ ծանրագույն է մեր վիճակը, ծանր է նաև համայն մարդկության վիճակը, և մի բան օրինաչափորեն հստակ է՝ այս վիճակից մեզ կարող են դուրս բերել միայն այն ուժերը, որոնք ամեն առումով «մաքուր են», ինչպես Նոյն ու Հայկը...»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից