Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:25 20-05-2025

Իրավապահների հարազատներին աշխատանք եք տվել, որ Ձեր հետևից չգա՞ն. Զարոկյանն՝ Ավինյանին

Ուզում եմ հասկանալ, թե այդ ինքնավստահությունը ձեր մոտ որտեղից է գալիս։ Արդյո՞ք այն փաստը, որ իրավապահ մարմինների հարազատներին աշխատանք էիք բաժանել ԱՆԻՖ-ում, և լուրեր կան, որ քաղաքապետարանում գլխավոր դատախազի ընտանիքի անդամներից մեկին եք աշխատանք տվել, նաև՝ այլ իրավապահ մարմինների ղեկավարների հարազատներին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց « Ազգային առաջընթաց» ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը՝ Տիգրան Ավինյանից հետաքրքրվելով, թե ինչու է նա լրագրողին հայտարարել, որ իր նկատմամբ ԱՆԻՖ-ի դեպքով չի կարող գործ հարուցվի։

Ավինյանը հայտարարեց, թե իր վստահությունը գալիս է մի հանգամանքից, որ վերջին 7 տարիների ընթացքում, որևէ իր գործողությամբ չէր կարող քրեական գործով անցնել։

«Իմ որևէ գործողություն չէր կարող հանգեցնել նմանատիպ քննության իմ նկատմամբ»,-նշել է Ավինյանը։

Հայտնելով որ կասկած չունի, որ մտածված ձևերով է ԱՆԻՖ-ի գումարները փոշիացրել՝ Պեդրո Զարոկյանն ասաց, թե միգուցե Նիկոլ Փաշինյանի հետ մտերմությունն է Ավինյանին նման վստահություն ներշնչում, քանի որ իրավապահները միայն իշխանություններին է ծառայում՝ հիշեցնելով, որ հանրային գործիչ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելուց հետո ոստիկանություն են բերման ենթարկում տուժողին, իսկ բռնության հեղինակ թաղապետին թողնում են պաշտոնավարի։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան