Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:00 20-05-2025

ԿԳՄՍՆ-ն ու ոստիկանությունը չգիտե՞ն՝ թմրանյութը որտեղից է գալիս դպրոց․ հարցում

Մխչյանի դպրոցում թմրանյութերի շրջանառության սարսափելի դեպքից հետո, երբ բարձր դասարանի տղաները զուգարանում կապկպել և թմրանյութ էին քսել 4-րդ դասարանի տղաների քթերին, վերջին օրերին հանրային հարթակներում քննարկման առարկա է դարձել ԿԳՄՍՆ-ի նախաձեռնությունը՝ ուղղված դպրոցներում թմրանյութերի հնարավոր շրջանառությունը կանխելուն։

Մասնավորապես՝ մամուլը գրում է, որ ԿԳՄՍ-ն նախատեսում է վերահսկողության խստացման միջոցառումներ, այդ թվում՝ հսկիչ անցակետերի տեղադրում դպրոցներում՝ հատկապես 700 և ավելի աշակերտ ունեցող ուսումնական հաստատություններում։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ հարցախույզ է իրականացրել Երևանի բնակիչների շրջանում՝ հասկանալու համար, թե ինչպիսի վերաբերմունք ունեն մեր համաքաղաքացիներն այս հարցում։

Հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծ մասը դրական գնահատեց նախաձեռնությունը՝ նշելով, որ խստացված հսկողությունը կարող է նպաստել դպրոցներում կարգապահության ամրապնդմանը և երեխաների պաշտպանությանը։

«Համաձայն եմ, որ դպրոցներում խստություն լինի։ Հսկողությունը չի խանգարի, հատկապես հիմա, երբ երեխաները շատ ազատ են դարձել, և շատ բան կարող է պատահել»,- նշեց հարցվածներից մեկը։

Մեզ հանդիպեցին նաև քաղաքացիներ, ովքեր քննադատեցին կրթական գերատեսչության այս նախաձեռնությունը՝ համոզմունք հայտնելով, որ խնդիրը խորքային է և լուծում է պահանջում նախապատճառների բացահայտման միջոցով, ոչ թե՝ վերահսկողության մեխանիկական ուժեղացմամբ։

«Նախարարությունը կամ ոստիկանությունը չգիտե՞ն՝ այդ թմրանյութերը որտեղից են տարածվում քաղաքում, որ այդքանը հասնում է մինչև դպրոց»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Քաղաքացիները շեշտեցին նաև դաստիարակության դերի կարևորությունը․ «Պետք է զբաղվել երեխաների դաստիարակությամբ, ոչ թե դպրոցը դարձնել բանտ։ Դպրոցը պետք է ազատ միջավայր լինի, որտեղ երեխան մանկություն է ապրում, ոչ թե հսկողության տակ անցնում ամեն օր»։

Մանրամասները՝տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
19:15 Հանրային տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է․ նրա կյանքը փրկել չի հաջողվել