Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:19 21-03-2023

«Կրիստալ» թմրանյութը անդառնալի հետևանքներ է թողնում․ Սերգեյ Խաչատրյանը մանրամասնում է

««Կրիստալ» թմրամիջոցը հայտնաբերվել է դեռևս 1898 թվականին։ Այն ստեղծվել է որպես դեղամիջոց, որոշակի առողջական վիճակում կորեկցիա իրականացնելու համար և որպես դեղ օգտագործվել է չնչին դոզաներով»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ նույն «կրիստալը» հիմա օգտագործվում է շատ մեծ դոզաներով, որը շատ արագ առաջ է բերում այն երևույթները, որը հանգեցնում է հոգեկան շեղման․ «Մարդը ընկնում է ինչ-որ էյֆորիայի մեջ, ինքնավստահություն է ձեռք բերում, ուղեղի աշխատանքը բարելավվում է, ինչը թվացյալ լավացում է։ Նյութի հատկություններից մեկը նեյրոտոքսիկ ազդեցությունն է։ Սա նշանակում է, որ այդ նյութը սպանում է ուղեղի բջիջները, ոչնչացնում է ուղեղի կառույցները, և ժամանակի ընթացքում օգտագործողի ուղեղի ֆունկցիաները փոխվում են»։

Մեր զրուցակիցը նկատեց, որ այս թմրանյութի ազդեցությունը ամենաերկարն է, որը պահպանվում է մոտ 12 ժամ, դրանից հետո վտանգավոր նյութերը օրգանիզմից հանելը շատ մեծ դժվարություն է առաջացնում։ Ասում է՝ դրա համար ամիսներ են հարկավոր։

«Հիմա ճիշտ ժամանակն է մարդկանց բացատրելու, թե ինչ է սա և իր հետ ինչ քայքայիչ ազդեցություն է բերում»,-նշում է Սերգեյ Խաչատրյանը։

ՀԱՊԱԿ-ի տնօրենը նկատում է, որ վերջին տարիներին հոգեկան հիվանդությունները երիտասարդացում են ապրում, մասնավորապես հոգեկան շեղումներ են գրանցվում «կրիստալ» թմրանյութի օգտագործման հետևանքով։

«Դեղանյութի ազդեցության տակ հանցագործություններ են գործում ու չեն գիտակցում։ Մենք ունենք հիվանդներ՝ 22 տարեկան, 30 տարեկան։ Աղջիկները մեր մոտ քիչ են, բայց վստահ եմ, որ երկու սեռերն էլ նույն խնդիրն ունեն»,-ընդգծում է բժիշկը։

Զրուցեց՝ Լուսին Ղազարյանը

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ