Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:59 19-05-2025

Չարենցավանում Արայիկ Հարությունյանի և այլ ՔՊ-ականների հետ հանդիպումը թեժ է անցել

«Հետ ենք բերելու անձնագրային բաժինը» նախաձեռնող խմբի անդամները շարունակում են բողոքել Չարենցավանի անձնագրային բաժնի տեղափոխման համար։

Քաղաքացիները դժգոհ են, որ առանց պատշաճ իրազեկման անձնագրային բաժինը տեղափոխել են Հրազդան, ինչը լուրջ անհարմարություններ է ստեղծում հատկապես տարեց մարդկանց և հարակից գյուղերի բնակիչների համար։

Բնակիչների խոսքով՝ այս փոփոխությունն իրականացվել է՝ առանց հաշվի առնելու մարդկանց տեղաշարժի բարդությունները և հավելյալ ծախսերը։ Նրանք պահանջում են վերանայել որոշումը և վերականգնել ծառայությունների մատուցումը Չարենցավանում։

Քաղաքացիներին նաև հետաքրքրում է այն հարցը, թե ո՞վ է պատասխանատու նրանց հարմարավետության ապահովման համար։

Այս պահին համապատասխան գերատեսչությունների կողմից պաշտոնական արձագանք դեռևս չի եղել։

Չարենցավան քաղաքում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, անդրադառնալով քաղաքացիների բողոքներին և չլուծված հարցերին, նշել են, որ հարցի լուծման ձևաչափը պետք է որոշի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ դեռ 2024 թվականի հուլիս ամսից Չարենցավանի քաղաքացիները պայքարում են անձնագրային բաժնի վերադարձի համար, մինչ օրս քաղաքացիները չունեն հստակ պատասխան։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան