copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:13 19-05-2025

Դերասաններին անգործ թողեցին, թատրոնն էլ անգամ Սիմֆոնիկի փորձասենյակ չդարձավ․ Կամերային երաժշտականի հետքերով

Պետական կամերային երաժշտական թատրոնը, որը տարիներ շարունակ հանդիսանում էր հայկական մշակութային կյանքի կարևոր օղակներից մեկը, լուծարվեց։

Թատրոնի փակումը ոչ միայն հարված էր կատարողական արվեստին, այլև լուրջ հարցականի տակ դրեց մշակութային տարածքների գործառույթը։

Կառավարության որոշմամբ՝ թատրոնի շենքի տարածքը փոխանցվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին՝ իբր որպես փորձասենյակ, սակայն իրականում այնպիսի անմխիթար պայմաններ են այնտեղ, որ նույնիսկ նվագախումբը չի կարող լիարժեք փորձեր անցկացնել։

Oragir.News-ը պետական սիմֆոնիկ նվագախմբից փորձեց ճշտել, թե պաշտոնական փոխանցումից հետո, քանի՞ անգամ են փորձեր իրականացվել թատրոնի ներսում․

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2021թ. սեպտեմբերի 8-ի N 1472-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Երևան քաղաքի Պռոշյան փողոց 1-ին փակուղի N 1 հասցեում գտնվող անշարժ գույքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացված է «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Նվագախմբի աշխատանքային փորձերի, ինչպես նաև սիմֆոնիկ նվագախմբի մեծ կազմով միջազգային ստանդարտներին համապատասխան ձայնագրությունների իրականացման համար անհրաժեշտ է կատարել համապատասխան հիմնանորոգման աշխատանքներ, որի նախագծանախահաշվային փաստաթղթերի ստացումն ավարտվել է և այժմ գտնվում է համալիր փորձաքննության ուղարկման փուլում, որին կհաջորդեն շինարարության մրցույթը և շինարարության մեկնարկը։ Այս պահին նշյալ տարածքում փորձեր չեն իրականացվում՝ սպասելով հիմնանորոգման իրականացմանը։

Նվագախմբի փորձերը 2022 թվականից մինչ այժմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվել են այլ պետական հաստատությունների դահլիճներում, մասնավորապես 2022-2024թթ. անցկացվել են «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամին պատկանող դահլիճում, իսկ 2025թ. հունվարից մինչ այժմ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության դահլիճում»,-հայտնեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից։

Այսպիսով, մշակույթի օջախը ոչ միայն փակվեց, այլ վերածվեց անհարմար ու տեխնիկապես անպիտան տարածքի։ Հետևաբար, չծառայեց որպես փորձասենյակ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար։ Արդյունքում՝ ոչ միայն տաղանդավոր դերասաններն են մնացել առանց աշխատանքի, այլև մշակութային այդ տարածքն այլևս չի ծառայում որևէ նպատակի։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ