Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 14:15 17-12-2025

Ավել-պակաս խոսացող դերասաններին, ակտիվիստներին ասում եմ՝ հանկարծ չսխալվեք․ Ալեն Սիմոնյան

Սիրելի երեխաներ, ուզում եմ ձեզ ծանոթացնել երկու պատգամավորի հետ, որոնք այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում են: Օրինակ՝ մեկը Հակոբ Արշակյանը, որը բացառիկ զուսպ, բացառիկ լավ, չկոռումպացված և լավ անձնավորություն է, և երկրորդ անձնավորությունը Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, որի օգնականը իրեն թույլ է տալիս տարբեր տեղերում տարբեր լկտի բաներ գրել: Այս խոսքերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմեց խորհրդարան հյուր եկած դպրոցականներին:

Սիմոնյանի խոսքով՝ Մարգարյանի օգնականը գրել է, որ իբրև տոնածառը զարդարում են թանկ խանութից, և մեկնաբանել հետևյալ խոսքերով. «Լափել, լափել մինչև վերջ, Ալեն»:

«Ես առաջարկում եմ Տարոն Մարգարյանն իր օգնականին վերցնի, գնա իրենց տուն, որպեսզի իր օգնականը տեսնի՝ լափելը որն է, տանի դատարան, որտեղ պետությունը միայն 2 միլիարդ դրամի փող է պահանջում: Կարող է տանել Սերժ Սարգսյանենց տուն կամ Սարգսյանի փեսայի տուն, կամ մյուս փեսայի տուն, կամ եղբոր տուն, որ այդ օգնականն իմանա՝ լափելը որն է»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Դիմելով դահլիճից բացակայող ընդդիմադիր գործընկերներին, ֆեյսբուքյան ակտիվիստներին՝ նշեց, թեև ընդունել են Էթիկայի կանոնագիրքը, բայց հորդորեց հանկարծ չսխալվել:

«Բոլորդ ձեր պատասխանն օրենքի սահմանում ստանալու եք: Հանկարծ չսխալվեք, մեր դաստիարակությունը, մեր պատասխանատվության զգացումը հանկարծ չխառնեք: Ես բոլորի՝ իմ գործընկերների անունից ինձ թույլ եմ տալիս ասել, կրկնում եմ՝ նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք»,- հայտարարեց ԱԺ նախագահը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր