copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 16:50 18-05-2025

Գորիսը միանում է Թանգարանների միջազգային օրվան

Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է, թանգարաններում այդ օրն անցկացվում են տարբեր միջոցառումներ, և մարդիկ հնարավորություն ունեն անվճար այցելել իրենց նախընտրած թանգարան։ «Թանգարանների գիշեր» միջոցառման այս տարվա խորագիրն է «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում»։

Գորիսի երկրագիտական թանգարանի էքսկուրսավար Լիլյա Հարությունյանի խոսքով` նախատեսվում է հիմնական ցուցադրություն, ժամանակավոր ցուցադրություն՝ «Գորիսը խորհրդային ժամանակաշրջանի լուսանկարներում»։

Թանգարան այցելուների թիվը աճում է, բայց մեծ է ջեռուցման խնդիրը, հնագետների և ազգագրագետների կարիք կա, մասնագետների, որոնց հետ կարելի է փորձի փոխանակում անել։


Միջոցառումներ կկազմակերպվեն նաև Ակսել Բակունցի տուն-թանգարանում։ Այստեղ ծրագրված են ժամանակավոր ցուցադրություն, համայնքային քննարկում և համերգային ծրագիր։

Թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը նշում է, որ թանգարանը ներկայում ունի շուրջ 340 ցուցանմուշ։ Դրանցից ամենաարժեքավորները Ակսել Բակունցի անձնական իրերն են։

«Դրանց շարքում Մարտիրոս Սարյանի, Ակսել Բակունցի մոր դիմանկարն է, որ նկարել է հենց այստեղ 1935 թվականին, Ունենք նաև Մարիամ Ասլամազյանի բնօրինակ կտավը, որը նույնպես վրձնել է նկարչուհին, որը Բակունցի մտերիմներից է եղել և 1970 ական թվականների սկզբներին նվիրել է թանգարանին։ Լուսնակարչական ապարատն է պահպանվել նրա մոր գործած գորգն է պահպանվել, որոնք ամենաարժեքավորների շարքում է, նաև այլ անձնական իրեր»,- պատմում է նա։

Վերջին տարիներին Գորիսում նկատվում է արտաքին զբոսաշրջության աճ։ Տնօրենի խոսքով՝ դա պայմանավորված է քաղաքում ստեղծված ենթակառուցվածքներով. «Եթե չունենանք սահմանային լարվածություն, ապա տարեցտարի կաճի այցելուների թիվը»։

Բակունցի տուն-թանգարանում առաջիկայում նախատեսվում են մի շարք բարելավումներ՝ ցուցափեղկերի նորացում ժամանակակից ոճով, թանգարանի այգում միջոցառումների սրահի կառուցում, այգու լուսավորում և ճեմուղիների ստեղծում։

«Թանգարանը ունի որակյալ կադրերի խնդիր, քանի որ աշխատանքները առնչվում են օտարերկրացիների հետ, շատ կարևոր է օտարալեզու մարդկանց հետ շփվող կարողացող աշխատակիցների առկայությունը»,- ասում է տնօրենը։

Մայիսի 18-ին միջոցառումներ են նախատեսված նաև Սերո Խանզադյանի տուն-թանգարանում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը
14:09 Ո՞վ է վերահսկում ՆԳՆ-ի հայտարարությունների օբյեկտիվությունը․ Հովհաննիսյան
17:42 Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից պատանդառված են․ Սուրենյանց
15:18 Փաշինյանը, մի խումբ անձանց հետ ձևավորելով հանցավոր խմբավորում, տուգանել է ինձ 800․000 դր․ Վ․ Ավագյան
13:43 Աճել է նորագոյացություններից մահերի թիվը
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց