copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:16 16-05-2025

Արամ Ա Հայրապետը հանդիպել է Ռուսիո պատրիարքին ներկայացնող բարձրաստիճան հոգևորականների հետ

Բեյրութի օդանավակայանում Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին ներկայացնող բարձրաստիճան հոգևորականների հետ․

«Այս առաւօտ՝ Ուրբաթ, 16 Մայիս 2025-ին, Պէյրութի օդակայանի պատուոյ սրահին մէջ, նախապէս ճշդուած ժամադրութեան համաձայն, հանդիպում կայացաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհաառ Հայրապետին եւ Ռուս եկեղեցւոյ պետ Քիրիլ Պատրիարքը ներկայացնող բարձրաստիճան պատուիրակութեան միջեւ, ներկայութեամբ Լիբանանի մօտ Ռուսիոյ դեսպան Ալեքսանտր Ռուտաքովի։

Յիշենք, որ մի քանի օրեր առաջ, Լիբանանի մօտ Ռուսիոյ դեսպանը եւ Սուրիոյ ու Լիբանանի ռուս եկեղեցւոյ առաջնորդ հայր Ֆիլիփ այցելած էին Մայրավանք, ուր տեսակցութիւն ունեցած էին Նորին Սրբութեան հետ: Նկատի ունենալով, որ պատուիրակութիւնը Ուրբաթ առաւօտ կը հասնէր Պէյրութ եւ նոյն ժամերուն Վեհափառ Հայրապետը կը մեկնէր Գահիրէ (Եգիպտոս), յարմար նկատուեցաւ, որ օդակայանի պատուոյ սրահին մէջ անպայման կայանար յիշեալ հանդիպումը:

Հանդիպումը առիթ հանդիսացաւ քննարկելու յատկապէս Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ ռուս եկեղեցւոյ առնչուած հարցեր։

Նշենք, որ Վեհափառ Հայրապետը եւ Քիրիլ Պատրիարքը շուրջ 50 տարիներէ ի վեր մօտէն ծանօթ են իրարու՝ միջ-եկեղեցական գործակցութեան ծիրէն ներս»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
17:42 Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից պատանդառված են․ Սուրենյանց
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
17:08 Աշոտյանը բերդում է, որովհետև այդպես է որոշել մեկ մարդ․ Զոհրաբյան
19:25 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի ենթարկել
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
18:50 Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
20:00 Թույլ նյարդեր ունեցողներին խնդրում եմ չդիտել. Մաշան ցույց է տվել վիրահատարանից առաջ արված կադրերն ու խոստովանել վախերի մասին