copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:00 19-11-2024

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Իգնատիոս Աֆրամ Բ Ասորի ուղղափառ պատրիարքի հետ

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Իգնատիոս Աֆրամ Բ. Ասորի ուղղափառ պատրիարքի հետ։ Հայտնում է Կաթողիկոսության մամուլի ծառայությունը։

«Այս առաւօտ՝ Երեքշաբթի, 19 Նոյեմբեր 2024-ին, Աթշանէի ասորւոց վանքին մէջ հանդիպում մը տեղի ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Ն.Ս. Իգնատիոս Աֆրամ Բ. Պատրիարքին միջեւ: Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էին Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան, Գերշ. Տ. Թորգոմ Արք. Տօնոյեան եւ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան: Իսկ Աֆրամ Բ. Պատրիարքին կողքին ներկայ էին Պէյրութի, Զահլէի եւ Լեռնալիբանանի առաջնորդները:

Վեհափառ Հայրապետը նախ իր ցաւակցութիւնը յայտնեց Պատրիարքին՝ Մալապարի ասորի եկեղեցւոյ Պատրիարքին վախճանման առիթով: Ան նաեւ հակիրճ կերպով անդրադարձաւ հայ-ասորի-ղպտի եկեղեցիներու միջեւ միջ-եկեղեցական գործակցութեան ներկայ պատկերին: Աֆրամ Պատրիարք անդրադառնալէ ետք Մալապարի եկեղեցւոյ դիմագրաւած դժուարութիւններուն եւ զանոնք դարմանելու կարելիութիւններուն, իր կարգին շեշտեց միջ-եկեղեցական գործակցութեան հրամայականը՝ յատկապէս Միջին Արեւելքը դիմագրաւող ներկայ մարտահրաւէրներու լոյսին տակ: Հանդիպման ընթացքին խօսուեցաւ նաեւ Նիկիոյ Տիեզերական առաջին սուրբ ժողովին 1700 ամեակը նշելու գծով տեղի ունեցող աշխատանքներուն մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը