copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:23 15-05-2025

Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար

Ամերիաբանկը 50 միլիոն եվրոյի Ռիսկի բաշխման շրջանակի (Risk Sharing Framework (RSF)) համաձայնագիր է ստորագրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ՝ հայաստանյան ընկերությունների համար ֆինանսական միջոցների հասանելիությունը բարելավելու նպատակով։ Համաձայնագրի ներքո ՎԶԵԲ-ը համաֆինանսավորելու է Ամերիաբանկի կողմից վարկառուներին տրամադրվող առանձին վարկերը։

Այս ֆինանսավորումը կօգնի հայկական ընկերությունների շրջանառու միջոցների կարիքների բավարարմանը, կաջակցի նրանց ընդլայնել իրենց գործունեությունը և բարձրացնել կլիմայի դիմակայունությունը։

Համաձայնագիրը ստորագրել են ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն Ֆրենսիս Մալիժը և Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը՝ Լոնդոնում ՎԶԵԲ-ի 2025թ․ Տարեկան ժողովի և Գործարար համաժողովի շրջանակներում։

Ռիսկի բաշխման շրջանակը ՎԶԵԲ-ի հիմնական ֆինանսավորման մեխանիզմներից մեկն է, որն ուղղված է տեղական մասնավոր ընկերությունների աջակցությանն ու նրանց զարգացմանը։ ՎԶԵԲ-ը գործընկեր բանկերին առաջարկում է ֆինանսավորվող կամ չֆինանսավորվող ռիսկի մասնակցության մեխանիզմներ՝ արտարժույթով կամ տեղական արժույթով համաֆինանսավորելով և երաշխավորելով գործընկեր բանկերի կողմից տրամադրվող վարկերը։

ՎԶԵԲ-ը Հայաստանում խոշորագույն ինստիտուցիոնալ ներդրողներից է, որն արդեն իսկ իրականացրել է ավելի քան 2.5 միլիարդ եվրոյի ներդրումներ 224 ծրագրերի շրջանակներում: Նշված ներդրումների մեծ մասն ուղղվում է մասնավոր հատվածին։

Ամերիաբանկը Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն է՝ 1.3 տրլն ՀՀ դրամ ընդհանուր համախառն վարկային պորտֆելով, ներառյալ՝ 270 մլրդ ՀՀ դրամ ծավալով ՓՄՁ համախառն պորտֆելը՝ 2024 թ. տարեկան արդյունքների համաձայն։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը առաջատար ֆինանսական հաստատություն է, ՀՀ տնտեսության նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները կազմում են շուրջ 1.9 տրիլիոն ՀՀ դրամ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

Մանրամասների համար` ameriabank.am:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը