copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:45 13-05-2025

Գերմանիայում արգելվել է մոնարխիստական «Գերմանիայի Թագավորություն» կազմակերպության գործունեությունը

Գերմանիայի Դաշնությունում արգելվել է «Գերմանիայի Թագավորություն» կազմակերպության գործունեությունը։ Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը իր որոշումը հիմնավորել է նրանով, որ «Գերմանիայի Թագավորություն» միավորման նպատակներն ու գործունեությունը հակասում են քրեական օրենսդրությանը և ուղղված են սահմանադրական կարգի դեմ։

Արգելքը տարածվել է նաև կազմակերպության բազմաթիվ դուստր կառույցների վրա, որոնք դարձել էին այսպես կոչված «ռայխսբյուրգերների» հիմնական հարթակը։

«Թագավորությունը» 2012 թվականին հիմնադրել է նախկին հիվանդանոցի տարածքում գտնվող խոհարար Պետեր Ֆիցեկը, որն ինքն իրեն հռչակել է հնարովի պետության ղեկավար։ Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայությունը նրան դասում է «ռայխսբյուրգերների» շարքին, սակայն Ֆիցեկը դա ժխտում է։

«Ռայխսբյուրգերները» շարժում է, որը ծագել է 1980-ականներին։ Դրա անդամները չեն ճանաչում հետպատերազմյան կարգը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության լեգիտիմությունը, իրենց անվանում են «Գերմանական ռայխի» քաղաքացիներ։ Նրանք հրաժարվում են հարկ վճարել և ունեն սեփական «պետական կազմավորումները»։ Գերմանական հատուկ ծառայությունների գնահատմամբ՝ Գերմանիայում մոտ 20,000 մարդ իրեն դասում է «ռայխսբյուրգերների» շարքին։ Նրանց միավորում են դեմոկրատիայի մերժումը, մոնարխիստական, օտարամերժ և հակասեմական հայացքները։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու