copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:50 13-05-2025

Լիբիայում արտակարգ դրություն է. Reuters 

Լիբիայի մայրաքաղաքում՝ Տրիպոլիում, զինված բախումներ են տեղի ունեցել այն հաղորդագրություններից հետո, որ սպանվել է երկրի Նախագահական խորհրդի անվտանգության և կայունության պահպանման ապարատի ղեկավար Աբդելղանի ալ-Քիկլին, հաղորդում է Reuters-ը։ Տրիպոլիում արտակարգ դրություն է սահմանվել։ Լիբիայի ՆԳՆ-ն քաղաքացիներին կոչ է արել մնալ տներում «իրենց իսկ անվտանգության համար»։ Տրիպոլիի համալսարանի ղեկավարությունը սոցիալական ցանցերում հայտարարել է բոլոր ֆակուլտետների և ամբիոնների աշխատանքների դադարեցման մասին։

Լիբիական Al Wasat հեռուստաալիքի տվյալներով՝ զինված բախումներին մասնակցել է 444-րդ մարտական բրիգադը։ Ալ-Քիկլին, ենթադրաբար, սպանվել է այդ բրիգադի շտաբում։

2014 թվականից Լիբիան բաժանված է երկու մասի․ երկրում գործում են իշխանության երկու հակամարտող կենտրոններ։ ՄԱԿ-ի կողմից ճանաչված ազգային միասնության կառավարությունը գործում է երկրի արևմտյան հատվածում, իսկ դրա մրցակիցը՝ միապալատ խորհրդարանը՝ Թոբրուկում։

Վերջին 10 տարիներին այդ ուժերը պայքարում են՝ վերահսկելու Լիբիայի ամբողջ տարածքը։ Ի վերջո, հակամարտությունը մտել է փակուղի, իսկ 2020 թվականի հոկտեմբերին ստորագրվել է մշտական հրադադարի համաձայնագիր, որի արդյունքում հաստատվել է իբր թե կայունություն։ Արդեն 2024-ի դեկտեմբերին փորձագետները մտահոգություն էին հայտնում, որ ՌԴ-ի ռազմական բազաների հնարավոր տեղափոխումը Սիրիայից Լիբիա, Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո, կարող է ազդել Միջերկրական ծովի անվտանգության վրա և սրել սառեցված հակամարտությունը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու