copy image url
Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 21:35 12-05-2025

Ուկրաինայում հրադադար կլինի՞. ինչ սպասել Ստամբուլի հանդիպումից

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը վերահաստատել է իր դիրքորոշումը, ըստ որի՝ Բրյուսելը պնդում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի ռեժիմի հաստատումը՝ նախքան բանակցությունների անցկացումը։ Նման հայտարարություն է նա արել լրագրողների համար Լոնդոն կատարած այցի ժամանակ։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։

Հարցին, թե արդյոք բանակցություններ տեղի կունենան առանց հրադադարի, քաղաքագետը պատասխանեց․ «Թրամփը արդեն ասել է, որ Ուկրաինան պարտավոր է համաձայնել Ռուսաստանի առաջարկին և ուղիղ բանակցել Ստամբուլում այն օրակարգով, որը Ռուսաստանն է առաջարկել։ Կամ երբ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետին հարցրեց` Դուք պատրա՞ստ եք Ռուսաստանի հետ հակամարտության, Սթարմերը ուղղակի ժպտաց։ Արևմուտքը ում ինչ կարող է պարտադրել՝ բացի Նիկոլ Փաշինյանից։ ԱՄՆ-ն, տեսնելով պատերազմի ակնհայտ ավարտը, ինքը միանում է հաղթող ճամբարին՝ Ռուսաստանին։ Ռուսաստանը իր մասն է ստանալու Ուկրաինայից, իսկ ԱՄՆ-ն էլ արդեն ստացել է օգտակար հանածոների տեսքով։ Մնացած առումներով էլ թե՛ փոխնախագահ Վենսն է ասել, թե՛ Թրամփն է քանիցս ասել, որ այս պատերազմի ավարտը եթե հիմա չլինի, և Ուկրաինան չգնա որոշակի բանակցությունների, Ուկրաինան կարող է դադարել գոյություն ունենալ»։

Հարցին, թե ինչ է զիջելու Ռուսաստանը, Թրամփը պատասխանում է, որ Ռուսաստանը պարտավորություն է վերցնելու, որ Ուկրաինան չի գրավի ամբողջությամբ կամ հերթական անգամ չի հարձակվի, այսինքն՝ բոլորս էլ հասկանում ենք, թե իրավիճակը ուր է հասել։

«Չնայած Հանրային հեռուստաընկերությամբ այլ բան են ներկայացնում, որ, օրինակ, շուտով ուկրաինացիները կգրավեն Ռոստովը, բայց իրականությունն ուրիշ է։ Ուկրաինացիները ասում են՝ ամսի 12-ը կգա, հրադադար կկնքվի, սանկցիաներ կկիրառվեն, բայց երեկ ռուսները մի քանի ուղղությամբ ռմբակոծել են, այսօր 12-ն է, օրը արդեն վերջանում է, բայց ոչինչ էլ տեղի չի ունենա։ Ռուսաստանը Ուկրաինային վերադարձնում է այնտեղ, որտեղից նրանք փախան, Պուտինի ամեն հաջորդ առաջարկը նախորդից ավելի վատն է լինում»,- նշեց քաղաքագետը։

Նա եզրափակեց, որ չի զարմանա, եթե Զելենսկին նորից չհամաձայնվի այս պայմաններին, ու իրավիճակը ավելի վատանա, ապա հավելեց, որ ինքը բանակցությունները հնարավոր է համարում, բայց հրադադարի նախահիմքեր չկան։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ