copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:46 12-05-2025

Գետարգելի եկեղեցու հարևանությամբ բախվել են «Լադա»-ն և «Opel»-ը․ կան վիրավորներ․ shamshyan.com

Մայիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։45-ի սահմաններում Գետարգել գյուղում՝ եկեղեցու հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 24-ամյա Զոհրաբ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի և 54-ամյա Համլետ Հ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Զոհրաբ Գ․-ն, ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Վոլոդյա Ռ․-ն տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ Համլետ Հ․-ն՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
13:59 Ռոնալդուն կոշտ պահանջներ է դրել և նոր աստղ է ընտրել Ալ-Նասրի համար