copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 12:40 12-05-2025

ՕՎԻՐ-ի սերվերի կախված կաբելը իսկական գտածո է Հայաստանի թշնամիների համար․ Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «Սա Հայաստանի Հանրապետության ՆԳՆ-ի (ՀՀ ներքին գործերի նախարարություն) Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն է` ՕՎԻՐ-ը: Նկարում պատկերված է ծառայության սերվերը սնուցող էլեկտրական կաբելը: Փաստորեն, մենք հարկեր ենք վճարում այսօրինակ «աշխատանքի» համար: Դա էլ մի կողմ:

Կաբելը կախված է հանրամատչելի տեղում: Այն կարող է խոչընդոտ հանդիսանալ 1.80 մետր հասակ կամ ծավալուն սանրվածք ունեցող յուրաքանչյուր անձին: Բացի դրանից` ՕՎԻՐ-ի սերվերի կախված կաբելը իսկական գտածո է Հայաստանի թշնամիների համար:

Ցավոք, այս կաբելն ինձ օրվա Հայաստանն է հիշեցնում:

Եվ, քանի որ խոսքը գնաց հիշողության մասին, հիշեցի, որ 2024 թվականի նոյեմբերից ՕՎԻՐ-ի հերթագրման տերմինալը չի աշխատում: Չգիտեմ` չորո՞վ, թե՞ գժականով»։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել