copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:35 12-05-2025

2024 թվականին Լեհաստանում բռնկված հրդեհը պատվիրել է Ռուսաստանը. BBC

Վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Լեհաստանը «հստակ գիտի»` Մարյվիլսկայի առևտրային կենտրոնում տեղի ունեցած հրդեհը պատվիրել են Ռուսաստանի հատուկ ծառայությունները։
Տուսկը հավելել է, որ պատասխանատու անձանցից մի քանիսը արդեն կալանավորված են, իսկ ենթադրյալ մյուս մասնակիցների ինքնությունը պարզվել է, և նրանք հետախուզվում են։

Մոսկվան այս մեղադրանքներին դեռ չի արձագանքել, սակայն ավելի վաղ հերքել էր Եվրոպայում դիվերսիոն գործողությունների հետ կապված մեղադրանքները։

2024 թվականի մայիսին բռնկված հրդեհը ոչնչացրել էր շուրջ 1400 փոքր բիզնես, որոնց աշխատակիցներից շատերը պատկանում էին Վարշավայի վիետնամական համայնքին։
Լեհաստանն այս դեպքի շուրջ մեկ տարուց ավելի տևած հետաքննություն է անցկացրել` արդյունքում հանգելով այն եզրակացության, որ հրդեհը կազմակերպվել է Ռուսաստանի տարածքում բնակվող մեկ անձի կողմից։

Լեհաստանի արդարադատության և ներքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ կալանավորվածների գործողությունները «կազմակերպվել և ղեկավարվել են Ռուսաստանի Դաշնությունում բնակվող կոնկրետ անձի կողմից»։

Նախարարությունները նաև նշել են, որ համագործակցում են Լիտվայի հետ, քանի որ որոշ դիվերսիոն գործողություններ իրականացվել են նաև այնտեղ։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո՝ 2022 թվականից սկսած, Լեհաստանը կալանավորել և դատապարտել է մի քանի անձանց, ովքեր մեղադրվել են ռուսական հետախուզական ծառայությունների օգտին իրականացված դիվերսիոն գործողությունների համար։
Լեհ պաշտոնյաներն այս հարձակումները որակել են որպես Մոսկվայի կողմից վարվող «հիբրիդային պատերազմի» մաս։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու