copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:32 12-05-2025

50 հանրահավաք Գերմանիայում` ԳԱԿ-ն արգելելու պահանջով. DW

Գերմանիայում ավելի քան 50 հանրահավաք է անցկացվել «Գերմանիայի այլընտրանք» կուսակցության (ԳԱԿ) արգելման պահանջով։ Բեռլինում Բրանդենբուրգյան դարպասների մոտ անցկացված ակցիային մասնակցել է շուրջ 3000 մարդ։ Կազմակերպիչների տվյալներով՝ նույնքան մարդ մասնակցել է Մյունխենում անցկացված բողոքի ցույցին, իսկ Էսենում՝ 2500 մարդ։ Նմանատիպ ակցիաներ տեղի են ունեցել նաև Համբուրգում, Քյոլնում, Ֆրանկֆուրտում և այլ քաղաքներում։

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Գերմանիայի Սահմանադրությունը պաշտպանող դաշնային գերատեսչությունը (BfV) հայտարարել է, որ ԳԱԿ-ն ճանաչվել է ծայրահեղ աջ կազմակերպություն դաշնային մակարդակով։ Կուսակցությունը դիմել է Քյոլնի վարչական դատարան՝ պնդելով, որ սա իրեն վարկաբեկելու և քրեականացնելու քաղաքականապես դրդված փորձ է։ Դրանից հետո BfV-ն հայտարարել է, որ կասեցնում է ԳԱԿ-ի՝ որպես ծայրահեղ աջ ուժի դասակարգումը մինչև դատարանի որոշումը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու