copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:00 09-05-2025

Որտե՞ղ են ուզում «քցեն»․ Ran Oil-ի անհասկանալի ակցիան

«Ռան-Օյլ» ընկերությունը, որն առաջարկում է բենզին և դիզելային վառելիք անհատներին ու կազմակերպություններին, սահմանել է աննախադեպ և անհասկանալի ակցիա։

«Ran Oil-ը հանդես է գալիս բացառիկ ակցիայով, որը միակն է ողջ Հայաստանում։ Այս պահին և սահմանափակ ժամկետով։ Regular վառելիքը՝ ընդամենը 370 դրամ/լիտր, նախկին 480-ի փոխարեն»,- գրված է ընկերության ֆեյսբուքյան էջում։



Բայց եկեք համաձայնենք, որ վառելիք լիցքավորվելը նույն որակով, բայց նոր արժեքով, մեղմ ասած՝ կասկածելի է։ Այսինքն՝ այս ակցիան ողջամիտ կասկածներ է առաջացնում վառելիքի որակի վերաբերյալ։ Ակցիայի առիթը նույնպես հայտնի չէ։

Oragir.News-ը թեմայի առնչությամբ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց «Ռան-Օյլ» ընկերության հետ։

Աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ տվյալ ակցիան ոչնչով պայմանավորված չէ։

Մենք նկատեցինք նաև, որ ակցիայի մասին ազդարարող հրապարակման տակ օգտատերերը տարբեր բովանդակությամբ մեկնաբանություններ են թողել։

«Լավ ա, որ գինը իջել ա, բայց լավ չի, որ կանեստրով ուզում ես առնես, չեն լցնում կանեստրի մեջ»,- գրել է նրանցից մեկը։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
13:51 Wildberries-ը թաքցրել է պատերազմի հետ կապված ռազմական ապրանքների որոնումը