copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:23 07-05-2025

«Թող Աստված օգնի ինձ». Գերմանիայի նոր կառավարությունն արդեն սկսել է իր աշխատանքները

Գերմանիայի նոր կառավարությունն արդեն սկսել է իր աշխատանքը։ Այս պահին Բեռլինում պետք է սկսվի նախարարների կաբինետի առաջին նիստը։ Փոխկանցլեր Լարս Քլինգբայլը հայտարարել է, որ հենց առաջին նիստում էլ կընդունվեն մի շարք կարևոր որոշումներ։

Նիստը նախապես նախատեսված էր անցկացնել երեկոյան ժամը 18:00-ին (Բեռլինի ժամանակով), սակայն Ֆրիդրիխ Մերցի ձախողումը կանցլերի ընտրության առաջին փուլում փոխել է ժամանակացույցը։ Երկրորդ փուլի քվեարկությունից հետո Բեռլինի կենտրոնում գտնվող Բելվյու պալատում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պաշտոնական նշանակման վկայականներ է հանձնել նախ Մերցին, ապա նաև նրա կառավարության 17 նախարարներին։ Բունդեսթագի դահլիճում (Գերմանիայի խորհրդարան) խորհրդարանի նախագահ Յուլիա Կլյոկները նախ երդման է տարել Մերցին, ապա՝ մյուս նախարարներին։ Երդման ժամանակ Կլյոկները, կրելով սպիտակ ձեռնոցներ, իր ձեռքում է պահել Գերմանիայի Սահմանադրության բնօրինակը։ Մերցը բարձրացրել է աջ ձեռքը և կարդացել երդման խոսքերը։ Նա ավարտել է իր երդումը հետևյալ արտահայտությամբ՝ «Թող Աստված օգնի ինձ», ինչպես արել են նաև կառավարության 17 նախարարներից 13-ը։ Ի դեպ, 2021-ին Օլաֆ Շոլցը հրաժարվել էր այդ արտահայտությունից, և այդ ժամանակ միայն 9 նախարար էր օգտագործել այն։ Դրանից հետո կառավարության շենքում տեղի է ունեցել Շոլցի և Մերցի համատեղ մամուլի ասուլիսը, որի ժամանակ Շոլցը խորհրդանշական կերպով փոխանցել է լիազորությունները Մերցին։ Չնայած նախկին տարաձայնություններին՝ երկու քաղաքական գործիչներն էլ բարեհամբույր խոսքեր են ասել միմյանց։ Մերցը շնորհակալություն է հայտնել Շոլցին, իսկ վերջինս հաջողություն է մաղթել նոր կանցլերին։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան