copy image url
Ավելին 1 տարի առաջ - 13:45 05-05-2025

Լեդի Գագան՝ ռեկորդային 2 միլիոն հանդիսատեսի առջև. CBS

Ռիո դե Ժանեյրոյում կայացած Լեդի Գագայի համերգին մասնակցել է մոտ 2 միլիոն մարդ՝ դարձնելով այն պատմության ամենազանգվածային համերգներից մեկը։ Ելույթը լիովին անվճար էր հանդիսատեսի համար և ֆինանսավորվել էր բրազիլական իշխանությունների կողմից։ Այս մասին գրում է CBS-ը։

Համերգի ժամանակ կազմակերպիչները նաև անվճար պիցցա են բաժանել ներկաներին։ Տեղի ունեցածը վերածվել է իսկական տոնի՝ ամրագրելով Գագայի համաշխարհային սուպերաստղ կոչումը։