Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:53 02-05-2025

Ադրբեջանը մեղադրանքներ է ներկայացրել Ռուսաստանին

Փետրվարի 20-ին ադրբեջանական մեդիա հարթակների վրա կատարված կիբերհարձակումը կազմակերպվել է Ռուսաստանի տարածքից: Minval-ի հաղորդմամբ՝այս մասին հայտարարել է խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի ղեկավար Ռամիդ Նամազովը։

Ըստ նրա՝ հարձակման հետևում կանգնած է APT 29 հաքերային խումբը (հայտնի նաև որպես Cozy Bear), որը կապված է ռուսական պետական կառույցների հետ։ Նամազովի խոսքով՝ այս գործողությունները խախտում են Բաքվի և Մոսկվայի միջև դաշնակցային հռչակագրով ամրագրված պարտավորությունները։

Նա նշել է, որ հարձակման հնարավոր դրդապատճառներից կարող է լինել Բաքվում «Ռուսական տան» փակումը և Sputnik-ի ադրբեջանական ներկայացուցչության լուծարման հարցի քննարկումը։

Խորհրդարանի արտաքին միջամտությանը հակազդելու ժամանակավոր հանձնաժողովի նիստում պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը կոչ է արել միջադեպը քննարկել ռուսական կողմի հետ։ Նա ընդգծել է, որ նման գործողությունների կրկնությունը կարող է ստանալ բացահայտ քաղաքական ենթատեքստ։

«Կիբերհարձակումները պետք է դիտարկել որպես լուրջ սպառնալիք ազգային անվտանգության համար, և համապատասխան մարմինները պարտավոր են համապատասխան արձագանք տալ»,- նշել է Մուսաբեկովը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը