copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:38 02-05-2025

Հայաստանը բարելավել է իր դիրքերը «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս»-ում ՝ հայտնվելով 34-րդ հորիզոնականում

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս» 2025–ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը և հայտնվել 34–րդ հորիզոնականում՝ 73.96 միավորով :

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 43–րդ հորիզոնականը:

Ինդեքսը ներառում է շուրջ 180 երկիր։

Հարևան Վրաստանն այս ինդեքսում 114–րդն է, նախորդ տարի 103–րդն էր: Ինդեքսում Ադրբեջանը 167–րդն է՝ 2024–ի համեմատ նահանջելով 3 հորիզոնականով, Թուրքիան 159–րդն է՝ նահանջելով 1 հորիզոնականով: Հարևան Իրանը 176–րդն է, նախորդ տարի ևս նույն դիրքում էր:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ինդեքսը գլխավորում է Նորվեգիան:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
10:22 Ֆրանսիայում և Իսպանիայում հրդեհների պատճառով 250 հազար մարդ է տարհանվել
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին