copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:18 02-05-2025

Թուրքիայում մայիսի 1-ի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 409 մարդ. DPA

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ մայիսի 1-ի ցույցերի ժամանակ ձերբակալվել է 409 անձ։ Գրեթե բոլորը եղել են Ստամբուլում անցկացված ակցիայի մասնակիցներ․ միայն այդ ակցիային մասնակցել է ավելի քան 60 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայում այդ օրը անցկացվել է 212 ակցիա, որոնց մասնակցել է մոտ 300 հազար մարդ, հայտնում է DPA գործակալությունը ։

Ցույցերի անվտանգության ապահովման համար ներգրավված է եղել շուրջ 122,8 հազար ոստիկան։

Ստամբուլում ցուցարարները փորձել են մտնել Թաքսիմի հրապարակ, որը գտնվում է քաղաքի կենտրոնում։ Սակայն Թուրքիայի իշխանությունները շատ տարիներ է՝ արգելում են այնտեղ հավաքներ անցկացնել։

Ոստիկանությունը տեղում տեղադրել է արգելապատնեշներ, որոնք խաթարել են երթևեկությունը և հասարակական տրանսպորտի աշխատանքը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ