Կրեմլը ռուսաստանյան տարածաշրջանների իշխանություններին հանձնարարել է մինչև տարեվերջ հավաքագրել 409 հազար պայմանագրային զինվոր՝ ուժեղացնելով ճնշումը տեղական պաշտոնյաների վրա, որպեսզի խուսափեն համատարած զորահավաքի նոր ալիք հայտարարելուց, ընդ որում՝ նոր զինվորներին հիմնականում ուղարկում են ռազմաճակատում առկա կորուստները լրացնելու, այլոչ մարտունակ պահեստազոր ձևավորելու համար։
Ինչպես հայտնում է Financial Times-ը, «Գնա՛ անտառ» նախագծի հիմնադիր Գրիգորի Սվերդլինի համաձայն՝ կամավորներ գտնելը գնալով ավելի է դժվարանում, ինչի պատճառով տարածաշրջաններում դիմում են ճնշման խիստ մեթոդների՝ փողոցային ձերբակալություններից ու տնային այցերից մինչև պարտապանների, պայմանական վաղաժամկետ ազատվածների և նոր զորացրվածների հավաքագրում։