Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:35 01-05-2025

Գալիս են, նկարում, գնում, բայց սարքվում չի. ալավերդցին՝ ջրհեղեղից քշված կամրջի մասին

2024-ի մայիսի վերջին Դեբեդ եւ Աղստեւ գետերի վարարումների ժամանակ 24 կամուրջ է վնասվել, որից 16-ն՝ ամբողջությամբ: Լոռու մարզում Դեբեդը քշել է 20 հետիոտնային կամուրջ:

Աղետի առաջին օրերին փլուզված կամուրջների տեղում ժամանակավոր կամուրջներ կառուցվեցին՝ շրջափակման մեջ հայտնված բնակավայրերի բնակիչների կապն արտաքին աշխարհին կապելու համար: Հետո Սանահին կայարանում, Քարկոփում ու Ախթալայում տեղադրվեցին մետաղական կամուրջներ:

Սակայն Հայաստանի վերջին 70 տարվա ամենաավերիչ ջրհեղեղի հետեւանքներն ամբողջությամբ վերացված չեն եւ տասնյակ փոքր կամուրջներ, որոնք միմյանց են կապում բնակավայրեր կամ քաղաքի դեպքում՝ թաղամասեր, աղետից գրեթե մեկ տարի անց էլ վերականգնված չեն:

Ալավերդու Դեբեդ եւ Էնգելս թաղամասերն իրար կապող կամրջի վերականգնումը բնակիչները հրատապ են համարում, քանի որ այստեղ է երթուղային ավտոբուսների կանգառը, հետեւաբար Էնգելս թաղամասի ուղեւորները, որ այս կամրջից էին օգտվում՝ կայարան հասնելու համար, հիմա ստիպված երկար ճանապարհ են կտրում-անցում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի