Իշխանականները կգործուղվեն, Փաշինյանը կմեկնի Մոսկվա, Դանիելյանի պայքարն ու ազատման դիմումը․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրան փոխարինող ՔՊ-ական մյուս տեղակալները շարունակում են իշխանական պատգամավորների գործուղումների խրախճանքն ապահովել: 2025 թվականի գարնան և ամռան ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի մի շարք իշխանական պատգամավորներ կգործուղվեն արտասահման՝ մասնակցելու միջազգային տարբեր համաժողովների։ Նրանց գործուղումները կազմակերպվում են պետական բյուջեի հաշվին։

Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ դրամով․ հայտնում է օրաթերթը։
Մայիսի 9-ին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարները Մոսկվայում կմասնակցեն Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին, սակայն Փաշինյանի այցի մանրամասները գաղտնի են պահվում․ գրում է Ժողովուրդ օրաթերթը։ օրաթերթի տեղեկություններով՝ Փաշինյանը պատրաստվում է գիշերել Մոսկվայում և հետնաբեմում արտաքին քաղաքական հարցեր լուծել։

Հրապարակ օրաթերթը գրում է․ Նախօրեին՝ ուշ երեկոյան, աշխատանքից ազատման դիմում է գրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը։ Արմեն Դանիելյանի ազատման պատճառների մասին ասում են, որ կառույցում իրականացված ստուգումների արդյունքում չարաշահումներ են հայտնաբերվել, մասնավորապես` ծառայողական մեքենաների վառելիքի հետ կապված, եւ հնարավոր է՝ անգամ քրեական վարույթ նախաձեռնվի։

ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանի՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար նշանակվելուց հետո հիվանդանոցում սպասողական իրավիճակ է, կրքերը թեեւ հանդարտվել են։ Օրաթերթի տեղեկություններով, Զեյնալյանին կոլեկտիվը շուրջ երկու շաբաթ գրեթե չի տեսել: Նրա հայտնությունը կոլեկտիվում տեղի է ունեցել երեկ, նա շրջել է բաժիններով:

Շաբաթ օրը Սյունիքի մարզի Գորիս համայնքում «Սյունիքի մարզպետի գավաթ» անվանումով բազկամարտի առաջնություն է անցկացվել, եւ առաջնության հաղթողները դրամական պարգեւներ են ստացել․ գրում է Հրապարակ օրաթերթը։ «Մարզպետի գավաթ» մրցաշարն անցկացնելու առաջարկը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանինն է եղել։

Օրաթերթը նաև գրում է․
Արդեն երկու շաբաթ է՝ «Քաղպայմանագիր» կուսակցությունը վարչության նիստեր չի անում: ՔՊ-ից ոչ պաշտոնապես հայտնեցին, թե, քվորումի խնդրով պայմանավորված, նիստեր չեն արվում, վարչության անդամների մեծ մասը բացակայում է երկրից, գործուղումների անվան տակ վոյաժների մեջ են:

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին