copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:24 30-04-2025

Պերմում գրանցվել է 21-րդ դարի ամենաուժեղ ձյունը․ ձյան ծածկույթի բարձրությունը հասել է 33 սմ–ի. URA

Ռուսաստանի Պերմ քաղաքը ծածկվել է աննախադեպ ձյան շերտով․ ըստ Երկրատեղեկատվական համակարգերի տարածաշրջանային կենտրոնի՝ ձյան ծածկույթի հաստությունը հասել է 33 սանտիմետրի։

Միայն մեկ օրում քաղաքում տեղացել է ամսական նորմայի մոտ 90 տոկոսը։ Այս մասին գրում է URA-ն։

Օդերևութաբանների գնահատմամբ՝ սա կարող է համարվել 21-րդ դարում տարածաշրջանում գրանցված՝ ձյան ամենաուժեղ տեղումները։

Նաև նշում են, որ այսպիսի ինտենսիվությամբ ձյան տեղումներ վերջին տարիներին գրեթե չեն արձանագրվել։

Մասնագետները ձյան նման քանակությունը բացատրում են օդային զանգվածների կտրուկ փոփոխությամբ և հյուսիսից եկող ցուրտ ալիքներով։

Քաղաքում արդեն իսկ իրականացվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ, իսկ իշխանությունները կոչ են արել բնակիչներին հնարավորության դեպքում խուսափել առանց անհրաժեշտության տանից դուրս գալուց։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը