copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:43 23-03-2022

Վարդենիսի որոշ բնակավայրերում ձյան բարձրությունը հասնում է մի քանի մետրի

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի որոշ բնակավայրերում ձյան տեղումների ու բքերի պատճառով մարտի 23-ի առավոտվա դրությամբ դժվարանցանելի են մնում մի շարք սահմանամերձ ու բարձրլեռնային բնակավայրեր տանող ճանապարհները, իսկ Մարտունու, Գավառի, Սեւանի և Ճամբարակի տարածաշրջաններում բոլոր ճանապարհները բաց ու անցանելի են տրանսպորտային երթևեկության համար։
Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզի քաղաքաշինության վարչությունից, Վարդենիս համայնքի մի քանի բնակավայրերում շարունակվող տեղումների և բքերի պատճառով տեղ-տեղ ձյան բարձրությունը հասնում է մի քանի մետրի։ Ճանապարհները սպասարկող կազմակերպության կողմից իրականացվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ, սակայն եղանակային պայմանները խոչընդոտում են դեպի Կութ, Նորաբակ, Գեղաքար, Ախպրաձոր և այլ բնակավայրեր լիակատար անցանելիություն ապահովելու համար։ Աշխատանքներ են տարվում նաև Վարդենյաց լեռնանցքում երթևեկությունը վերականգնելու համար։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ