Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:13 29-04-2025

Մահաբեր պոչամբարը՝ պատուհաս 

Նահատակի պոչամբարը գտնվում է Լոռու մարզի Մեծ Այրում և Ճոճկան բնակավայրերի միջնամասում, գործում է դեռևս խորհրդային տարիներից:

«Ախթալա» լեռնահարստացուցիչ կոմբինատի «Նահատակ» պոչամբարը պետք է ռեկուլտիվացվեր 2018 թ-ին, սակայն մինչև հիմա պոչամբարը շահագործվում է:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը շարունակում է պոչանքները լցնել պոչամբար՝ բարձրացնելով պոչամբարի պատվարը:

Տարիներ շարունակ Մեծ Այրումի բնակիչները դժգոհում են առողջական խնդիրներից, գարշահոտությունից, որոնք թունավոր թափոնների առկայությամբ են պայմանավորված:

Կորցրած առողջության և տնտեսական վնասների հայցով մի քանի բնակիչներ դիմել են դատարան: Մեծ Այրումի բնակիչ Արմեն Ղարախանյանը, որ պոչամբարի հարևանությամբ է ապրում, ասում է, որ գյուղի բնակչության մեծ մասն առողջական խնդիրներ ունի, սակայն լուրջ հետազություններ չեն կատարվել:

Իսկ հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ մասնավորապես, մկնդեղի թույլատրելի քանակը երեխաների արյան մեջ մի քանի տասնյակ անգամ հատում է թույլատրելիի շեմը:

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ
14:46 Ջրասուզակները ու փրկարարները 8-րդ օրը Փամբակ գետում հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը