copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:52 29-04-2025

Պաշտոնյաները միլիոնավոր դոլարներ են ստանում, իսկ կարիքավոր ընտանիքները՝ զրկվում նպաստից

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարյուրավոր ընտանիքներ զրկվել են ընտանեկան նպաստից

Տավուշի մարզում, ինչպես ողջ Հայաստանում, բազում ընտանիքներ ընտանեկան նպաստից զրկվել են։ Սոցիալապես անապահով հարյուրավոր ընտանիքներ նամակներ են ստացել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից,որ իրենց ընտանիքի կարիքավորության միավորը ցածր է սահմանային 28․00 միավորից, ուստի նրանք զրկվել են ընտանեկան նպաստից։

Իսկ այդ ընտանիքների կարիքավորության միավորը իջել է, որովհետև կառավարությունը որոշել 2024 թ․ հուլիսի 1-ից հետո միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում վերափաստագրված, այժմ էլ փաստագրվող, իր կազմում կենսաթոշակառու կամ կենսաթոշակառուներ ունեցող նպաստառու ընտանիքների կարիքավորության միավորը հաշվարկելիս հաշվի առնել, որ 2023 թ․ հուլիսի 1-ին կենսաթոշակների չափերն ավելացել են։ 2023-ին կենսաթոշակները մի քանի հազար դրամով բարձրացել են, այդ պատճառով կենսաթոշակառու ունեցող ընտանիքները 2024 և 2025 թվակականներին զրկվել ու զրկվում են ընտանեկան նպաստից։

Դա անում է ՔՊ-ական իշխանությունը, որը բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաներին միլիոնավոր դոլարների պարգևավճարներ է բաժանում»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը