copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 17:15 09-09-2025

Սևանի ծրագրերի վրա միլիոնավոր դոլարներ ծախսվեցին, բայց ոչինչ չփոխվեց․ բնապահպան

Սեպտեմբերի 7-ի դրությամբ Սևանա լճից բաց է թողնվել 166.466 մլն մ³ ջուր։ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի սեպտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3 սմ-ով, որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով։

«Սա համարվում է նորմալ երևույթ, հաշվի առնելով, որ սեպտեմբերին գոլորշիացման ծավալները մեծ են՝ բարձր ջերմաստիճանների և տեղումների սակավության պատճառով։ Բացի այդ, Սևանի ջուրը մշտապես օգտագործվում է նաև ոռոգման նպատակներով»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց բնապահպան Սիլվա Ադամյանը, անրադանալով Սևան մակարդակի անկման հարցին։

Նրա խոսքով՝ աշնանային անձրևների սկիզբը հնարավորություն կտա, որ լճի մակարդակը կրկին բարձրանա։ «Արտառոց խնդիր այս պահին չկա։ Եթե մի քանի տարի առաջ լճի մակարդակի անկման միտումը շատ ավելի մտահոգիչ էր, ապա հիմա փորձում են որոշակի բալանս պահել»,- ասաց Ադամյանը։

Միևնույն ժամանակ, բնապահպանը շեշտում է, որ լճի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ կեղտաջրերի մուտքը Սևան․

«Այսօր էլ կոյուղաջրերը լցվում են Սևան, իսկ մաքրման կայաններ գրեթե չկան։ Կառուցված փոքր կայաններն էլ շատ աննշան են և չեն կարող ապահովել լճի մաքրությունը։ Մինչ պետությունը միջոցներ չձեռնարկի այս ուղղությամբ, իրավիճակը արմատապես չի փոխվի»։

Ադամյանի դիտարկմամբ՝ լճի ջրի որակը համեմատաբար լավ է, ջրիմուռների ծաղկում վերջին շրջանում չի նկատվում։ Սակայն ափամերձ տարածքների վիճակը բնապահպանն գնահատում է «շատ վատ»․

«Ափամերձ տարածքներն անմշակ ու կեղտոտ են։ Միայն որոշ հատվածներում, որտեղ ներդրումներ են կատարվել, կա որոշակի կարգուկանոն։ Մնացած վայրերում՝ հատկապես թերակղզու շրջակայքում, պատկերն ողբերգական է։ Փնթի վիճակ է, կեղտ, լքված շինություններ։ Սա վտանգում է նաև լճի էկոհամակարգը»։

Բնապահպանի խոսքով՝ տարիներ շարունակ Սևանի պահպանման ծրագրերի համար հատկացվել են միլիոնավոր դոլարներ, սակայն էական փոփոխություններ տեղի չեն ունեցել։

«Պետությունը պետք է երեք հիմնական քայլ անի․ առաջինը՝ կառուցել մաքրման կայաններ, երկրորդը՝ ապահովել ձկնապաշարների պատշաճ մակարդակը, երրորդը՝ դադարեցնել Սևանի ջրի օգտագործումը ոռոգման նպատակով։ Միայն այս պայմաններում հնարավոր կլինի ապահովել լճի կայուն վիճակը»,- նշեց նա։

Անդրադառնալով նաև լճի շուրջ տուրիզմի զարգացման ծրագրերին, Ադամյանն ընդգծեց․

«Ո՞նց կարող ենք խոսել տուրիզմի զարգացման մասին, երբ Սևանի ափին լքված ու քանդված շենքեր են մնացել դեռ սովետական տարիներից։ Դա ոչ միայն փչացնում է տեսարանը, այլև վտանգում է լճի էկոլոգիան։ Պետք է հստակ քաղաքականություն լինի, թե ինչպես օգտագործել այդ տարածքները»։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ՝ Վարդավառի օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել էր, որ մեծ քանակությամբ մարդիկ են հանգստյան օրերն անցկացնում Սևանի ափին, ինչից ենթադրել էր, որ քաղաքացիների բարեկեցության մակարդակը բարձրացել է։ Լավ կլինի, որ իշխանությունները նույն ոգևորությամբ իրական քայլեր ձեռնարկեն նաև Սևանի մակարդակը պահպանելու, ափամերձ տարածքների վիճակը բարելավելու և Սևանի ափին հանգստացողների համար լավ պայմաններ ապահովելու համար։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին