Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:55 29-04-2025

Էժան է, բայց չկա. քաղաքացիները Լոպեսի համերգի տոմս չեն կարողանում գնել

Ինչպես արդեն հայտնի է, այսօր ժամը 12:00-ից մեկնարկել է Ջենիֆեր Լոպեսի՝ երևանյան համերգի տոմսերի վաճառքը։

Oragir News-ի ընթերցողները, սակայն, ահազանգում են, որ կես ժամից ավելի է՝ չեն կարողանում տոմս ձեռք բերել։ Նշում են, որ սպասել են վաճառքի մեկնարկին, որպեսզի կարողանան ձեռք բերել համեմատաբար մատչելի տոմսեր, սակայն համակարգն անհասանելի է։ Նշվում է, որ տոմս ընտրողների քանակն այս պահին ավելի շատ է, քան առկա տոմսերի քանակը, ինչն էլ դարձել է խառնաշփոթի պատճառը։