Ուղիղ եթեր

Ախալքալաքից զանգվածային հոսք ՀՀ, Էստոնիայի ջերմ ընդունելությունը, Սյունիքի կրակոցները, Քոչարյանի խնդրանքը․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վրաստանի հայկական համայնքից՝ Ախալքալաքից, զանգվածային հոսք կա դեպի Հայաստան, սակայն ոչ ներգաղթի նպատակով։ Բանն այն է, որ ինչպես Մոսկվայի հայերը, այնպես էլ Ախալքալաքի հայերը գալիս են Հայաստան կենսաթոշակ ստանալու նպատակով։

Օրաթերթը գրում է. «Հայաստանում գնալով աճում են ապօրինի ապրանքաշրջանառության, հատկապես օղու, ծխախոտի եւ հիգիենայի պարագաների՝ զարտուղի ճանապարհներով տեղափոխման դեպքերը։ Մասնավորապես տարածված է այն մեխանիզմը, երբ փոքր խմբաքանակներով ապրանքները մեկ անձի շնորհիվ մի քանի անգամ «գնալ-գալու» միջոցով ներմուծվում են երկիր։

Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը երեկ ջերմ ընդունելությամբ դիմավորել է Էստոնիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ գրում է Ժողովուրդ օրաթերթը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներքին մասնագիտական քննարկումների շրջանակում հորդորել է ձեռնպահ մնալ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունների ընդունումից, որոնք ուղղված են քրեական ենթամշակույթին պատկանելու համար պատասխանատվություն սահմանելուն։

Հրապարակ օրաթերթը գրում է․
Էստոնիա կատարած պաշտոնական այցով Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Արեւմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը, որ Մոսկվա առաջիկայում կատարելիք այցը հնարավոր դառնա։

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանի որդու՝ Ասքանազ Վարդապետյանի կարիերան ՊԵԿ-ում աճ է գրանցել։ 2024-ի սեպտեմբերին, նա նշանակվել է հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության թիվ 2 բաժնի պետի տեղակալ․ հայտնում է օրաթերթը։

Ըստ օրաթերթի մեկ այլ հոդվածի՝ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի նշանակումը պատահական չէ: Այս կադրային փոփոխությունն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի խնդրանքով, որը շաբաթներ առաջ մեկնել է Մոսկվա եւ Վլադիմիր Պուտինի ընդունելությանն է արժանացել:

«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում թշնամին պարբերաբար կրակ է բացում Սյունիքի մարզի մի քանի գյուղերի, ի մասնավորի՝ Խոզնավարի, Խնածախի, Արավուսի ուղղությամբ: Որոշ օրերի պարագայում ՀՀ ՊՆ-ն այդ մասին հայտարարություն է տարածել, իսկ մյուս օրերի վերաբերյալ բնակիչներն են տեղեկացնում, որ հատկապես երեկոյան ժամերին թշնամին անկանոն կրակահերթեր է արձակում:

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար