Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:15 28-04-2025

“Какой стоп?”. Շարմազանովը ադրբեջանցիներին թույլ չի տվել իրեն ընդհատել՝ խոսելով Արցախի մասին

Մոսկվայում այսօր «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել
«Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. դասեր ՄԱԿ-ի ստեղծումից» միջազգային սիմպոզիումը:

Ելույթով հանդես է եկել նաև Էդուարդ Շարմազանովը:

Ելույթի ընթացքում Շարմազանովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ միջազգայնորեն ամրագրված ինքնորոշման իրավունքին:

«ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ցավոք, անտեսվել է, ինչ արդյուքնում Լեռնային Ղարաբաղն այսօր օկուպացված է»,- նշել է Շարմազանովը:

Նրա ելույթը փորձել են ընդհատել ադրբեջանական պատվիրակության անդամները, սակայն Շարմազանովը թույլ չի տվել:

“Какой стоп?”,- նշել է նա՝ շարունակելով խոսել Արցախի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված