copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:25 25-04-2025

Ինչ գումարներ է ծախսել ԱԺ-ն Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների ներկայացուցիչներին ընդունելու համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 22-25-ը Հայաստանի քաղաքական էլիտան ընդունում էր Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին։

Այցի ընթացքում ներկայացուցիչները հանդիպել էին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ալեն սիմոնյանին պատվիրակության անդամները նվիրել էին թանկարժեք նվեր՝ կապույտ գույնի «Ապակե թռչուն» հուշանվեր, որի արժեքը կազմել էր 120 հազար ՀՀ դրամ, եւ որը ԱԺ նախագահը հայտարարագրել էր։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչների պատվիրակության ընդունելության կամակերպման համար Ազգային ժողովը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Չեփթր» ՍՊԸ-ի հետ՝ 87 մլն 798 հազար դրամ (մոտ 223 հազար ԱՄՆ դոլար) արժողությամբ։

Իսկ ինչ ծառայություն է մատուցել «Չեփթր» ՍՊԸ-ն:
Օրինակ, պատվիրակության այցով պայմանավորված, Երևանի Պարոնյան փողոցում 8 դրոշ տեղադրելն արժեցել է 2 մլն 95 հազար դրամ, իսկ ահա հյուրընկալ օջախի՝ «Դվին» հյուրանոցի առջևի մասում ևս 8 դրոշ տեղադրելու համար 1 մլն 888 հազար դրամ է ծախսվել։ Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պարոնյան փողոցում տեղադրված մեկ դրոշի արժեքը եղել է 261 հազար դրամ, իսկ հյուրանոցի դիմացի մեկ դրոշի արժեքը՝ 236 հազար դրամ։

«Հյուրանոցի կառույցի վրա դրոշների առկայության ապահովումը» 594 հազար դրամ է արժեցել, իսկ պարզապես «դրոշների տեղադրումը»՝ 1 մլն 497 հազար դրամ։

Սպիտակ, բրենդավորված ամբիոնները արժեցել են 1 մլն 296 հազար դրամ, որոնց ընդհանուր քանակը եղել է 8, բեմի համար ծախսվել է 504 հազար դրամ, բեմի հատակի սև լինոլիումը արժեցել է 722 հազար դրամ, բեմի ճակատի պաստառը՝ (Баннер) 480 հազար դրամ, լատվամիջոցների համար 6 հարթակի տրամադրումը՝ 432 հազար դրամ, կահույքների և այլ պարագաների բրենդավորումը՝ 864 հազար դրամ։

Համաժողովի հեռարձակումը և տեսաձայնագրությունը արժեցել են 2 մլն 820 հազար դրամ, WI-FI ծառայությունը՝ 1 մլն 620 հազար դրամ, 12 խոսափողը՝ 36 հազար դրամ, կաշվե աթոռների և բրենդավորված տումբաների ապահովումը (9 հատ)՝ 691 հազար դրամ։

«Դվին» հյուրանոցում՝ «Մյուզիք հոլում», 4 լեդ էկրանի ապահովումն արժեցել է 24 մլն 144 հազար դրամ, սեղանների ծաղկային ձևավորումն արժեցել է 780 հազար դրամ, սուրճի թեյի, աղանդերի մատուցումը 150 անձի համար արժեցել է 2 մլն 880 հազար դրամ, ընթրիքի ճաշացանկի ապահովումը՝ 216 հազար դրամ, ընթրիքի շոու ծրագրի ապահովումը՝ 6 մլն դրամ, իսկ միայն ընթրիքն արժեցել է 7 մլն 200 հազար դրամ։

Պատվիրակության այցով պայմանավորված՝ Ազգային ժողովը «Դվին» հյուրանոցային համալիրի համար ոչ միայն լինոլիում է գնել, այլ նաև 22 մետր երկարությամբ վարագույր՝ 600 հազար դրամ արժողությամբ։
«Դվին մյուզիք հոլի» 2 օրվա վարձակալությունը, ըստ պայմանագրի, արժեցել է 24 մլն դրամ։

Հարկ է նշել, որ «Չեփթր» ՍՊԸ-ն նորաբաց ընկերություն է, որը պետական գրանցում ստացել է 2024 թվականի սեպտեմբերի 30-ին։ Ընկերության իրական շահառուն Սիրվարդ Պետրոսյանն է։ Հարց է առաջանում՝ ինչպես է անգամ մեկ տարի աշխատանքային փորձ չունեցող ընկերությունը մի քանի ամսվա մեջ Ազգային ժողովի հետ կնքում 4 պայմանագիր, գրեթե 120 մլն դրամ արժողությամբ։

Բանն այն է, որ ըստ մամուլի հրապարակումների, Սիրվարդ Պետրոսյանը «Դվին» հյուրանոցային համալիրի նախկին տնօրենն է։ Հենց դա է պատճառը, որ այս ընկերությունը խաղի մեջ է մտել՝ «Դվինի» անունը քողարկելով, սակայն հյուրանոցային համալիրին «գործ ապահովելու» համար, ինչը ենթադրում է միլիոնների մսխում պետական բյուջեից։ Ստացվում է, որ իշխանությունների սրտի հաջորդ օլիգարխը՝ «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը, պատվիրակությունների ընդունելությամբ ապահովում է սեփական հյուրանոցի կարիքները հոգալու գործընթացը, այլապես նոր վարագույրներ կամ լինոլիում գնելու իմաստն այլ կերպ չենք կարող բացատրել։
Ահա, թե ինչ հետաքրքիր տեսք ունի մարդկային դեմք «չունեցող», պոզով և պոչով կոռուպցիան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
09:00 ՊԵԿ-ից՝ «Արդշինբանկ» և սեփական ՍՊԸ-ներ. Բադասյանը «քամում է» հնարավորինը
19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
14:50 Թռնում եմ, որ մոռանամ՝ Նիկոլը ևս 5 տարի վարչապետ է լինելու. Էվելինա Խանոյան
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
17:02 Մտածում էի՝ գուցե գետը չեն ընկել, շներից վախեցել, թաքնվել են ինչ-որ տեղ. կորած քույրերի մորաքույրն առաջ է քաշում իր վարկածը
18:59 Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
20:00 Միլիարդների շրջանառություն, 90 մլն-ի տույժ և «անձեռնմխելի» կարգավիճակ. մի ՀԿ-ի պատմություն
16:00 Ընդդիմության պայքարի 3 ուղիները՝ ՍԴ, փողոց, ԱԺ