Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:17 23-04-2025

Անան Ոսկանյանը միշտ էլ լավ մեքենաներ է քշել. մամուլի քարտուղար

Օրերս Oragir.News-ը անդրադարձել էր Արթիկ խոշորացված համայնքի գյուղերից մեկի բնակիչներին ահազանգին։ Արթիկ խոշորացված համայնքի Տուֆաշեն բնակավայրի բնակիչները հայտնել էին, որ իրենց գյուղի արոտավայրերը Արթիկ խոշորացված համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի ձեռքով տրվել են Նոր կյանք գյուղի բնակիչ Ռաֆիկ Պետրոսյանին, ով զբաղվում է հանքարդյունաբերությամբ։ Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` Ռաֆիկ Պետրոսյանը այս գործարքի դիմաց Անան Ոսկանյանին է նվիրել Toyota Land Cruiser մեքենա։

Մեզ հետ զրույցում Անան Ոսկանյանը հայտարարել էր, որ իր նախկին մեքենան վաճառել է և տեղը նոր մեքենա է գնել։ Անան Ոսկանյանի մեկնաբանությունից հետո Oragir.News-ը շարունակում է ստանալ ահազանգեր։

Oragir.News-ի թղթակիցը այսօր եղել է Արթիկ խոշորացված համայնքում։ Անան Ոսկանյանը հրաժարվեց մեկնաբանել, որովհետեւ շտապ գործով Երևան էր գնում, նպատակահարմար համարեց, որ հարցերին պատասխանի իր մամուլի քարտուղար Սևակ Պետոյանը։

Սևակ Պետոյանը անդրադառնալով մեր հարցադրումներին, հայտարարեց. «Անան Ոսկանյանը միշտ էլ լավ մեքենաներ է քշել, նա այն մարդը չէ, որ ինչ որ մեկից բան վերցնի»,- հայտարարեց Անան Ոսկանյանի մամուլի քարտուղարը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
14:46 Ջրասուզակները ու փրկարարները 8-րդ օրը Փամբակ գետում հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը
10:43 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան
13:00 Ինչու խաբեցին, «գցեցին» ռուսամետ 3 ուժերին
10:29 3 քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, 5-ի վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն մանրամասներ է հայտնում վթարից տուժածների մասին