copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 20:17 29-04-2022

Արամ Ոսկանյանը հեռացել է «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնից

Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Ալաշկերտ»-«Նոա» (0:2) խաղից հետո հրաժարական է տվել «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը, որի հետ միասին մարզչական շտաբից հեռացել են նաև Մանուկ Սարգսյանը և Հայկ Ոսկանյանը:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Վան» — «Ալաշկերտ» (0:1) խաղում թիմի նորանշանակ գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Արմեն Պետրոսյանը, որի մարզչական շտաբում ընդգրկված են Սերգեյ Էրզրումյանը և Արմեն Կիրակոսյանը:

««Նոայի» հետ խաղից հետո հանդիպում ունեցա ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի հետ:

Եկանք այն եզրահանգմանը, որ ստեղծված իրավիճակում մարզչական շտաբում փոփոխություններ են անհրաժեշտ: Որոշեցի հրաժարական տալ:

Հաջողություններ եմ մաղթում ինձ համար հարազատ ակումբին՝ առաջիկա կարևոր խաղերում»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Արամ Ոսկանյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ