copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:55 20-04-2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. փողոցում տղամարդու ինքնազգացողությունը վատացել է․ մինչ բժիշկների ժամանումը հանկարծամահ է եղել․ shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սվաճյան փողոցում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և մինչ շտապօգնության ժամանումը հանկարծամահ է եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,դեպքի վայր ժամանակ բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 65-ամյա Գրիգոր Ս.-ն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
19:54 Պուտինը ՌԴ ԶՈւ թվաքանակի ավելացման մասին հրամանագիր է ստորագրել
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
21:00 Բոլորովին վերջերս Ավետ Կոնջորյանը չուներ 5839 դրամ
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
15:50 Ռուսաստան, Պուտին, հաղթանակ. Վյաչեսլավ Վոլոդինն ամփոփել է Պետդումայի 8-րդ գումարման աշխատանքը
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
22:50 Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. Հետք