copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:17 18-04-2025

Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Չնայած իշխանությունները Գյումրու ընտրություններից հետո հայտարարում են, թե չեն պարտվել, քանի որ մասնակցած կուսակցությունների մեջ ամենաշատ ձայներն են ստացել եւ 10 հազարով ավելի են ստացել, քան 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում, սակայն Նիկոլ Փաշինյանը, ասում են, խելքի չի գալիս այդ հարվածից: Նաեւ դրանով էին պայմանավորված վերջին օրերի հիստերիկ, ոչ ադեկվատ պահվածքը, ամբիոնից գոռալ-ճչալը, պարելն ու ծամածռվելը: Ասում են՝ նա հիմա, տենդագին, իշխանության վարկանիշը բարձրացնելու ուղիներ է փնտրում: Եվ հնարավոր է՝ առաջիկայում հնչեղ բացահայտումներ արվեն, հատկապես՝ պատերազմի, պարտության, նախկինների վերաբերյալ, քանի որ Գյումրուց հետո ՔՊ-ում հասկացել են, որ ո՛չ ասֆալտի, ո՛չ էլ թոշակների բարձրացման մասին հեքիաթներով մարդիկ չեն խաբվում: Բայց մարդկանց չեն կարող բավարարել նաեւ «թալանը հետ բերելու», նախկիններին բանտ նստեցնելու տեսարանները, նրանց ուղղակի չեն ներում Արցախի կորստի եւ հազարավոր զոհերի համար։ Ի դեպ, Գյումրու հետ կապված, թվում էր, իշխանությունը վաբանկ կգնա ու կփորձի իշխանությունը խլել Վարդան Ղուկասյանից, բայց մենք տեղեկացանք, որ իշխանական թիմում կասկածներ ունեն, թե ավելի շուտ Վարդան Ղուկասյանն է այս անգամ «մարդագողությամբ զբաղվելու» եւ ՔՊ-ական ավագանու 3 անդամ իր կողմը տանելով` վերջնականապես փակի Գյումրիում իշխանազավթում անելու իշխանության ախորժակը։

Ամենից շատ դիտված

17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
14:50 Թռնում եմ, որ մոռանամ՝ Նիկոլը ևս 5 տարի վարչապետ է լինելու. Էվելինա Խանոյան
09:00 ՊԵԿ-ից՝ «Արդշինբանկ» և սեփական ՍՊԸ-ներ. Բադասյանը «քամում է» հնարավորինը
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
18:59 Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
17:02 Մտածում էի՝ գուցե գետը չեն ընկել, շներից վախեցել, թաքնվել են ինչ-որ տեղ. կորած քույրերի մորաքույրն առաջ է քաշում իր վարկածը
20:00 Միլիարդների շրջանառություն, 90 մլն-ի տույժ և «անձեռնմխելի» կարգավիճակ. մի ՀԿ-ի պատմություն
20:35 Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի