copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 00:02 17-04-2025

Քնկոտ Ջո Բայդենն ԱՄՆ պատմության վատագույն նախագահն է․ Թրամփ

Քնկոտ Ջո Բայդենը՝ Միացյալ Նահանգների ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԱՏԱԳՈՒՅՆ ՆԱԽԱԳԱՀԸ, միլիոնավոր ու միլիոնավոր հանցագործների, որոնցից շատերը մարդասպաններ, թմրանյութ վաճառողներ և ամբողջ աշխարհի բանտերից ու հոգեբուժական հաստատություններից ազատված մարդիկ են, թույլ է տվել մեր երկիր մուտք գործել Բաց սահմանով։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կներեք, բայց իմ գործն այս մարդասպաններին ու ավազակներին այստեղից հանելն է, ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ԻՆՁ ԸՆՏՐԵԼ»,- գրել է Թրամփը։