Ուղիղ եթեր
Օրակարգ Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 20:00 16-04-2025

Օրակարգ․ Արայիկ Հարությունյանին արգելել են ուժային բլոկը Սամվել Բաբայանին հանձնել․ Արամայիս Աղաբեկյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Արամայիս Աղաբեկյանի հետ զրուցել ենք Արցախի Սահմանադրության մեջ կատարված վերջին փոփոխությունների, դրանից հետո սպասվող զարգացումների, Արցախի բռնազավթման և հայաթափման պատճառների, նախքան այդ ամենը տեղի ունեցած զարգացումների և պատճառահետևանքային կապի, Ռուսաստանի և ռուս խաղաղապահների առաքելության, Հայաստանի իշխանությունների գործողությունների, արցախցիների նկատմամբ ատելություն գեներացնելու միտումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արամայիս Աղաբեկյանն ընդգծեց, որ Արայիկ Հարությունյանին արգելել են ուժային բլոկը Սամվել Բաբայանին հանձնել։ «Սամվել Բաբայանը ծայրահեղ իրավիճակների համար լավ կառավարիչ է, և ինքն իր փորձով 1992 թվականից սկսած ցույց է տվել, որ ինքը ծայրահեղ իրավիճակներում կարողանում է արագ կողմնորոշվել, ոչ ստանդարտ մտածել լուծումներ առաջարկել։ Իհարկե ինքը [Արայիկ Հարությունյանը-խմբ.] ինձ փորձում էր ամեն կերպ համոզել, որ ոչ մի բան չի փոխվելու, բայց նաև օրինակ նույն Տիգրան Պետրոսյանի հրապարակումները կան, որտեղ ինքն ասում է, որ իր վրա ճնշումներ են եղել և ամեն կերպ, այդ թվում նաև ռուսական կողմից է ճնշումներ եղել, այդ թվում նաև Հայաստանի իշխանությունների կողմից է ճնշումներ եղել, որ որևէ կերպ Սամվել Բաբայանին մոտ չթողնեն ուժային կառույցներին, որովհետև այդ անկանխատեսելիությունից իմ կարծիքով վախեցել են նաև նրանք, որ եթե ինչ-որ մեկն անկանխատեսելի է, ապա այդ անկանխատեսելիությունն կարող է իրենց դեմ ուղղվել»,- ասաց նա։

Արցախի ԱԺ պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մեր իրականության մեջ ամենակիսատ հղի քաղաքական գործիչն է։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին