copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:48 15-04-2025

«Արմենիա» ԲԿ-ում հրաժարվել են բուժառուին ներարկել այլ տեղից գնված դեղորայքով. shamshyan.com

Երևանի բնակիչ Ռուզան Մելքոնյանի անչափահաս դստերը մարտի 4-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում ծնկի վիրահատություն է կատարել բժիշկ Արա Այվազյանը, որը անցել է բարեհաջող և արդեն 1 ամսից ավելի երեխան գտնվում է բժշկի վերահսկողության տակ։

Այսօր՝ ապրիլի 14-ին, Shamshyan.com ահազանգած Ռ․ Մելքոնյանը հայտնել է.

«Երեխայիս վիրահատությունը լավ է անցել, բժշկից գոհ ենք, նաև հետվիրահատական շրջանում ամեն բան լավ է եղել, միչև այն բանը, երբ բժիշկը մեզանից պահանջեց մի դեղամիջոց, որը պետք է ամեն 6 ամիսը մեկ՝ 3 անգամ ներարկեր երեխային ու տվեց մի հեռախոսահամար, ասելով, որ զանգահարենք ու այդ դեղը ձեռք բերենք։

Զանգեցինք, բայց մեզ պատասխանեցին, որ տվյալ դեղորայքը չկա, այլ կա փոխարինող, որոնց արժեքները շատ չեն տարբերվում և մոտ 170 հազար դրամ արժեն։ Քանի որ մայրիկս էլ շուրջ 20 տարի ունեցել է նման խնդիր և լավ ծանոթ էր այդ դեղին, զանգեցի նրան, ով գտվում է ՌԴ-ում և 1 օրվա մեջ այդ դեղից ուղարկեց, որը այնտեղ արժեր կես գին։

Այսօր քանի որ այց ունեինք բժշկի մոտ, զանգեցի ու ասեցի, որ արդեն դեղորայքը ձեռք ենք բերել, բժիշկ Ա․ Այվազյանը մեզ պատասխանեց, որ քանի որ իր ասած տեղից չենք ձեռք բերել, ինքը դրսից բերած դեղ չի ներարկում, ես ասեցի, ոնց չեք ներարկում, ասեց, որ իրեն չի հետաքրքրում, ասեց, որ ինքը ունի վերևից հրաման, որ դրսից բերած դեղ չներարկի ու տանենք, ով ուզում է ներարկի ու հեռախոսը անջատեց իմ վրա։ Հետո զանգեցի Առողջապահության նախարարության թեժ գիծ, ասեցին, որ բժիշկը իրավունք չունի չներարկի և գնամ ու նույն բժշկի մոտից զանգեմ իրենց։

Հիմա ես չգիտեմ ինչ անեմ, ինչու՞ պետք է այլ բժիշկ գտնեմ, որ ներարկում անի, եթե իմ երեխան նրա բուժառուն է ու խնդրում եմ, որ Առողջապահության նախարարությունը հետևողական լինի նման հարցերին, քանի որ եթե այդ դեղը կարելի է ձեռք բերել կես գնով, ինչո՞ւ այստեղից գնեմ, մանավանդ եթե այստեղ չկա»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից