copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 10:54 14-04-2025

Ծառասպանդության նոր մեթոդալոգիա են մշակել՝ կտրել կանչ ծառը, կոճղի վրա ծաղկամանով դեկորատիվ բույս դնել

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մասիս քաղաքում ծառասպանդության նոր մեթոդալոգիա են մշակել՝ «կտրել հսկա կանաչ ծառը, կոճղի վրա ծաղկամանով դեկորատիվ բույսեր դնել»։

Մասիսի համայնքապետարանի դիմացի երբեմնի ծառախիտ այգին այժմ դարձել է Գուգլի քարտեզների հուշ։ Հատվել են տասնյակ կանաչ ծառեր, փոխարենը տնկվել փոքրիկ դեկորատիվ ակացիաներ կամ ծաղկամաններով բույսեր դրվել։

Ծառերի այս համատարած սպանդը հիմնականում մասնագետների պակասի, կանաչապատման ոլորտում աշխատող անգրագետների ու Շրջակա միջավայրի նախարարության կողմից վերահսկողության տոտալ բացակայության և բնակիչների անտարբերության պատճառով է։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB խնդրում եմ ուսումնասիրեք։
#ոչծառասպանդին»։

Ֆոտոշարք