copy image url
Ներքին 45 րոպե առաջ - 18:45 28-07-2026

Նուռնուսից դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող ճանապարհին խմելու ջրի խողովակի վթարի պատճառով ջուրը շարունակում է կորել

SHAMSHYAN.com-ը հուլիսի 22-ին ֆոտոռեպորտաժ ու տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզի Նուռնուսից դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում խմելու ջրի տոննաներով կորստի մասին։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հուլիսի 28-ին, տեղում փորձեցինք պարզել, արդյոք պատկան մարմինները հետևություն են արել ու աշխատանքներ իրականացրել, թե ոչ, սակայն նկատեցինք, որ պատի 2 կողմերում A4 ֆորմատի թղթի վրա համակարգչով գրած մի դարակազմիկ զգուշացում էին փակցրել, որտեղ գրված է. «Տեղեկացնում ենք, որ այս ջուրը վարակազերծված չէ, այդ իսկ պատճառով պիտանի չէ խմելու համար»։

Տեղում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ հրապարակման հաջորդ օրը ինչ-որ աշխատակիցներ էին ժամանել, ովքեր պիտի գործ անեին։ Թե արդյոք «Վեոլիա Ջուր»-ն էր, Ջրային պետական կոմիտեն, թե այլ գերատեսչությունից էին, չգիտեն, բայց որ ջրի կորուստը շարունակվում է, դա ակնհայտ է։ Միակ տարբերությունն այն է, որ այսօր ջուրն այդքան էլ վարար չէ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: